Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.09.2025 | 22:00
Իմ Արարիչ,
սովորեցրու տեսնել աշխարհը Քո աչքերով․
Աշխարհ, որտեղ չարությունը գոյություն ունի, բայց Դու միշտ գերազանցում ես այն քո սիրով։
Թող այս օրվա ընթացքը լինի սիրո և բարության ուղի և թող յուրաքանչյուր հանդիպում լինի առիթ՝
մարդկանց միջոցով Քեզ հանդիպելու։
Եվ հանապազ գոհությամբ միշտ փառավորելու Ամենասուրբ Երրորդությանդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ